ԱԱ-2018․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում...
artur-aleqsanyan

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր։

Երրորդ գոտեմարտում աշխարհի եռակի չեմպիոնը 4։3 հաշվով պարտության մատնեց վրացի Ռեւազի Նադարեիշվիլուն, որին նախորդ տարի հաղթել էր նաեւ Փարիզում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուց։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 10։6 հաշվով հաղթեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որին նախորդ տարի պարտվել էր Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում։ Մինչեւ երկրորդ մրցափուլի միջնամասը նորվեգացի ըմբիշը հաղթում էր 6։0 հաշվով, սակայն Արթուր Ալեքսանյանը շտկեց իրավիճակը՝ վաստակելով 10 միավոր։

*

*