«Արցախ» նորաստեղծ ֆուտբոլային ակումբը ներկայացրեց թիմի մարզահագուստը

Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ «Արցախ» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը:
arcakh-footboal

ՀՀ կառավարությանը առընթեր պետական եկամուտների կոմիտեի մարզահամալիրում օգոստոսի 1-ին տեղի ունեցավ «Արցախ» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը: Միջոցառման ժամանակ ֆուտբոլիստները ներկայացրեցին թիմի մարզահագուստը, հնչեց ակումբի հիմնը: «Արցախ» ֆուտբոլային ակումբի ղեկավարն է Չեխիայում բնակվող գործարար Սևան Ասլանյանը, իսկ գլխավոր մարզիչը՝ Տիգրան Եսայանը:

«Արցախ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ներկայացրել է 22 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակ` Գրիգոր Մակարյան, Արման Հովհաննիսյան, Ալբերտ Օհանյան, Նարեկ Գյոզալյան, Դավիթ Բաբայան, Վահե Միրաքյան, Արմո Ադամյան, Աշոտ Գրիգորյան, Տիգրան Սիմոնյան, Վազգեն Երանոսյան, Արթուր Սահակյան, Վահան Ադլոյան, Ժորա Նազարյան, Կարեն Հարությունյան, Արթուր  Գրիգորյան, Արմեն Դուրունց, Նարեկ Բարսումյան, Կարեն Շահգելդյան, Արսեն Հովհաննիսյան, Գոռ Մկրտումյան, Էդուարդ Ավագյան, Գրիգոր Աղեկյան:

Առաջիկայում «Արցախ»-ը  կանցկացնի հերթական ստուգողական հանդիպումը՝ մրցելով  «Էրեբունի»-ի հետ:

*

*