Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Արցախ»-«Արթիկ» բասկետբոլային հանդիպումը հետաձգվել է

Հանդիպման օրվա մասին լրացուցիչ կտեղեկացվի
artsakh-artik

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշել է հետաձգել ապրիլի 17-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում կայանալիք Ա լիգայի եզրափակչի պատասխան՝ «Արցախ»-«Արթիկ» հանդիպումը:

ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով:

«Արցախ»-«Արթիկ» պատասխան հանդիպման օրվա մասին լրացուցիչ կտեղեկացվի:

*

*