Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում

Վահագն Դավթյանը դարձավ արծաթե մեդալակիր։
arthur-davtyan

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում։

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։

Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում հավաքեց 15.016 միավոր և դարձավ չեմպիոն։

Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Վահագն Դավթյանը մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և գրանցելով 14.766 արդյունքը՝ դարձավ արծաթե մեդալակիր։

*

*