«Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծափահարություններով են ընդունել Մխիթարյանի` Բաքու չմեկնելու լուրը

«Արսենալ»-ն արդեն պաշտոնապես հաստատել է, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու:
arsenal

Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծափահարություններով են ընդունել Մխիթարյանի` Բաքու չմեկնելու լուրը:

Նախօրեին «զինագործների» հերթական մարզման ժամանակ Մխիթարյանն անձամբ է խաղընկերներին հայտնել լուրը, որից հետո ֆուտբոլիստները ծափահարել են:

«Արսենալ»-ն արդեն պաշտոնապես հաստատել է, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:

*

*