Ֆուտբոլային կարիերայից հետո միգուցե աշխատեմ որպես իրավաբան․ Մխիթարյանի հարցազրույցը

«Արսենալ»-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել․․․
mkhitaryan-arsenal

«Արսենալ»-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել թիմի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ փորձելով նրան ավելի ճանաչելի դարձնել երկրպագուների համար: Ակումբի մամուլի ծառայությունները Վիքիպեդիայից առանձնացրել է Մխիթարյանի մասին տեղեկություններ, որոնք ֆուտբոլիստը հաստատել կամ հերքել է:

Ներկայացնում ենք «Արսենալ»-ի մամուլի ծառայության հարցուպատասխանը Հենրիխ Մխիթարյանի հետ:

 Ճի՞շտ էոր դուք շատ ֆուտբոլային ընտանիքից եք:

Այո, ճիշտ է: Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս` ՈՒԵՖԱ-ում:

Ճի՞շտ էոր 14 տարեկանում դուք եղել եք Սան Պաուլոյում:

Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Մարզվել եմ «Սան Պաուլո»-ի մարզաբազայում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվել եմ Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտեր»-ում, «Յուվենթուս»-ում, «Լացիո»-ում, հիմա, կարծեմ, Չինաստանում է:

Ճի՞շտ էոր դուք արագավազորդ կլինեիքեթե ֆուտբոլիստ չդառնայիք:

Ոչ, դա ճիշտ չէ: Դա իմ մասին չէ:

Դուք Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009-ին և 2011-ից 2017 թվականներինԻ՞նչ էր պատահել 2010-ին:

Նրանք պարզապես փոխել էին կանոնակարգը և պարգևատրում էին միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:

Ճի՞շտ է, որ ձեր մանկության երազանքն իրավաբան դառնալն էր:

Այո, դա իմ երազանքներից մեկն էր: Բայց դրա համար դեռ ուշ չէ: Ֆուտբոլային կարիերայից հետո, միգուցե, աշխատեմ որպես իրավաբան:

*

*