«Արսենալ»-ը պարտվեց «Լեսթեր»-ին

Հաջորդ հանդիպումը «Արսենալ»-ը կանցկացնի մայիսի 13-ին:
mailservice (2)

 Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Լեսթեր»-ին (1:3):

Հանդիպման մեկնարկին՝ 15-րդ րոպեին, «Արսենալ»-ի ֆուտբոլիստներից Մավրոպանոսը սեփական կիսադաշտում վերջին հույսի խախտման պատճառով կարմիր քարտ ստացավ: Դրանից մեկ րոպե առաջ «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները բացել էին հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսի 53-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը գեղեցիկ գոլով վերականգնեց հաշվի հավասարությունը:

Երկրորդ կեսի 74-րդ րոպեին Մխիթարյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները, և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վարդին՝ հաշիվը դարձնել 2:1: «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները խփեցին նաև երրորդ գնդակը հանդիպան վերջին րոպեներին: Աչքի ընկավ Մարեժը:

Հաջորդ հանդիպումը «Արսենալ»-ը կանցկացնի մայիսի 13-ին:

*

*