«Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել

Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ
heno (1)

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Լոնդոնի «Արսենալ»-ն առաջին ընկերական խաղն է անցկացրել: Լոնդոնցիները հանդիպել են «Բորհեմ Վուդ»-ի հետ և հաղթել 8:0 հաշվով:

Հայաստանի  ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել ընդիմիջումից անմիջապես հետո և 79-րդ րոպեին խփել 8-րդ գոլը:

Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Մեկական անգամ աչքի են ընկել Ռայս Նելսոնը, Ալեքսանդր Լակազետը, Էդվարդ Նկետիան ու Ջեֆֆ Ռեյնեն:

Սա Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալ»-ի առաջին հանդիպումն էր:

 

*

*