«Արսենալ»-ը Բաքվում Հենրիխ Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում նույն խնդրի պատճառով բաց էր թողել...
henrikh-mkhitaryan-arsenal

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից, որպեսզի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարողանա մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և մասնակցել ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Այս մասին հայտնում է news.sky.com-ը:

Լոնդոնյան ակումբը հայտնում է, որ իրենք մտահոգված են այն հարցով, որ հայ կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել «Չելսի»-ի հետ հանդիպմանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պատճառով:

«Մեր ֆուտբոլիստների անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի: Մենք ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ ենք պահանջում, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը կապահովվի, եթե նա Եվրոպայի լիգային մասնակցելու նպատակով մեկնի Բաքու»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում նույն խնդրի պատճառով բաց էր թողել Եվրոպայի լիգայի շրջանակներում ադրբեջանական թիմերից մեկի հետ հանդիպումը: Այն ժամանակ Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ չէր ներկայացրել:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա։

*

*