Արսեն Ջուլֆալակյանը մրցաշարի հաղթող է դարձել

Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր:
arsen-julfalakyan-ymbshamart

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը: 32-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով:

Նոյեմբերի 9-10-ը կայացած մրցաշարին մասնակցել են ըմբիշներ նաև Ռուսաստանից և Ղրղզստանից: Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր:

*

*