Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն — Երկիր Մեդիա

Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ եւ հաղթեց 11:6 հաշվով:
arsen-harutyunyan

Ազատ ոճի ըմբշամատի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ եւ հաղթեց 11:6 հաշվով:

Ավելի ուշ բրոնզե մեդալների համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

*

*