«Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ

Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր նախորդ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
929766

Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում «Արսենալ»-ը հյուրընկալվելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին՝ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

«Բանակայիններին» նախ 39-րդ րոպեին առաջ մղեց Չալովը, այնուհետ երկրորդ կեսում ԲԿՄԱ-ի երկրորդ գնդակը խփեց Նաբաբկինը: Խաղակեսի վերջնամասում՝ 75-րդ րոպեին Ուելբեկը խփեց «զինագործների» առաջին, իսկ արդեն ավելացված րոպեին Ռեմզին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Երկու խաղերի ընդհանուր 3:6 հաշվով Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկավ Լոնդոնի «Արսենալ»-ը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր՝ նախորդ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում:

*

*