Արոնյանը ոչ-ոքի մեկնարկեց Տատա Սթիլ մրցաշարում

Առաջին տուրում Արոնյանի մրցակիցը հնդիկ Պենտալա Հարիկրիշնան էր:
levon-aronyan-haghtanak

Լևոն Արոնյանը ոչ-ոքի մեկնարկեց Տատա Սթիլ մրցաշարում:

Առաջին տուրում Արոնյանի մրցակիցը հնդիկ Պենտալա Հարիկրիշնան էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Շախմատիստները համաձայնեցին խաղաղ արդյունքի՝ պարտիայի 49-րդ քայլին:

Մյուս պարտիաները դեռևս չեն ավարտվել:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վեյ Յին է:

*

*