Արոնյանը հաղթեց գավաթի խաղարկության երրորդ տուրի առաջին խաղում

Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում նրա մրցակիցը ռուս Մաքսիմ Մատլակովն էր:
aronian

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ տուրի առաջին պարտիայում:

Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Մաքսիմ Մատլակովն էր: Դասական առաջին պարտիայում Արոնյանը մրցում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 40-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Եվս մեկ դասական պարտիա կլինի վաղը, որտեղ Արոնյանը կխաղա սև խաղաքարերով:

*

*