Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի մրցաշարում

Լևոն Արոնյանը մրցում էր Յան Նեպոմնյաշչու հետ:
aronyan2

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «London chess classic»-ի առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցում էր Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիայի 28-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մրցաշարը կտեւի դեկտեմբերի 1-11-ը, մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար:

«London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):

*

*