Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գարի Կասպարովի հետ

4 տուրերից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և կիսում է առաջին տեղը...
kasparov-aronyan

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հետ:

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացող արագ շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 47-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:

4 տուրերից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և կիսում է առաջին տեղը 3 այլ մասնակիցների հետ:

Նախօրեին տեղի ունեցան արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերը: Լևոն Արոնյանը 2 հաղթանակ տոնեց և մեկ պարտություն կրեց:

*

*