Արոնյանը սեւերով հաղթել է Շահրիյար Մամեդյարովին եւ առաջատարն է

Արոնյանը 14,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
aronyan-mamedyarov

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող շախմատային մրցաշարում երկրորդ հաղթանակն է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:

Կայծակնային շախմատի առաջին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուս Սերգեյ Կարյակինի հետ, իսկ երկրորդ տուրում սևերով 82-րդ քայլում հաղթեց Մամեդյարովին:

Արոնյանը 14,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 1,5 միավոր պակաս ունի:

*

*