Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է

Արագ շախմատի երեք տուրերից հետո Արոնյանն առաջատարների շարքում է:
levon-aronyan

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Փարիզի «Grand Chess Tour»-ում:

Արագ շախմատի երեք տուրերից հետո Արոնյանն առաջատարների շարքում է: Նա առաջին տուրում հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, այնուհետ ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի և Վիշվանաթան Անանդի հետ:

Արոնյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և կիսում է 1-3 տեղերը Անանդի և Սոյի հետ:

Փարիզյան «Grand chess tour»-ում Արոնյանի մրցակիցներն են Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան,  Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը։

Հունիսի 20-22-ը կանցկացվի արագ շախմատի մրցաշար: Հաղթողին կտրվի 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1: Հունիսի 23-24-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները