Արոնյանը Ֆիդեյի վարկանիշային աղյուսակում 7-րդն է

Հայ գրոստմայստերն առաջադիմել է նախորդ ամսվա համեմատ եւ 9-րդ տեղից բարձրացել է 7-րդ հորիզոնական:
levon-aronyan

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լեւոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Արոնյանը 7-րդ տեղում է: Հայ գրոստմայստերն առաջադիմել է նախորդ ամսվա համեմատ եւ 9-րդ տեղից բարձրացել է 7-րդ հորիզոնական:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակում են նաեւ Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը եւ Մաքսիմ Վաշե Լագրավը:

 

Պատրաստեց՝

Ռազմիկ Հովհաննիսյանը

*

*