Արմեն Սարգսյանը եւ 13 երկրի այլ ղեկավարներ կդիտեն Ֆուտբոլի ԱԱ-2018-ի եզրափակիչը

ՀՀ նախագահը Մոսկվայում է
mundial-2018

Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին նախատեսվում է, որ ներկա կլինեն 14 երկրի ղեկավարներ:

«Նախատեսվում է, որ ներկա կլինեն Աբխազիայի, Հայաստանի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Բելառուսի, Հունգարիայի, Սուդանի, Գաբոնի, Մոլդովայի, Պաղեստինի, Հարավային Օսիայի նախագահները, Քաթարի Էմիրը, Ղրղզստանի, Սան Տոմե և Պրինսիպի դեմոկրատական հանրապետության վարչապետները»,-ասված է Կրեմլի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Ֆուբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը և կդիտի եզրափակիչ Ֆրանսիա- Խորվաթիա խաղը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 15-ին «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները