Արկադի Անդրեասյանը որակազրկվել է 2 տարով

Ակումբին տուգանել 250.000 դրամով...
arkadi-andreasyan

Այսօր տեղի ունեցած ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստի  ընթացքում հանձնաժողովը որոշում կայացրեց ՀՀ Բարձրագույն խմբի 6-րդ տուրի «Արարատ» — «Գանձասար-Կապան» հանդիպման միջադեպի կապակցությամբ «Արարատ»-ի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանին որակազրկել 2 տարով, ակումբին տուգանել 250.000 դրամով, ինչպես նաև «Գանձասարի» հետ խաղում գրանցել տեխնիկական պարտություն՝ 0:3 հաշվով։

«Արարատ» — «Գանձասար-Կապան» խաղի վերջնամասում մրցավարն Արկադի Անդրեասյանին հեռացրել էր տեխնիկական գոտուց, սակայն վերջինս չէր հեռացել, իսկ մրցավարը ավարտել էր հանդիպումը։

*

*