Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե եւ բրոնզե մեդալների — Երկիր Մեդիա

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե եւ բրոնզե մեդալների

Մոսկվայում կայացել է ուշուի «Ա» կարգի միջազգային մրցաշար
arcaxciner-ushu-moskva2

«Արցախպրես»-Փետրվարի 16-21-ը Մոսկվա քաղաքում կայացել է ուշուի «Ա» կարգի միջազգային մրցաշար, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի 5 մարզիկ` մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ:

Մրցաշարին մասնակցել են 14 երկրի 750 մարզիկներ:

15-16 տարիքային խմբում մինչև 48 կգ քաշային կարգում արցախցի Արսեն Բաղրյանը և մեծահասակների տարիքային խմբում մինչև 52 կգ քաշային կարգում Վարդգես Մանասյանը գրավել են առաջին տեղեր՝ արժանանալով ոսկե մեդալների և դիպլոմների:

15-16 տարիքային խմբում  65 կգ քաշային կարգում Վարդան Աբրահամյանը և մեծահասակների տարիքային խմբում մինչև 56 կգ քաշային կարգում Հայկ Գասպարյանը արժանացել են բրոնզե մեդալների։

*

*