Արցախի մարզիկները Ֆրանսիայից և Բելգիայից վերադարձել են ոսկե մեդալներով

Երկու երկրներում մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը
arcax,-dzyudo

Հունիսի 8-9-ը Արցախի ձյուդոյի հավաքականը մասնակցել է Ֆրանսիայում և Բելգիայում կայացած մի շարք մրցաշարերի և վերադարձել է ոսկե մեդալներով:

Հունիսի 8-ին Փարիզում կայացել է Ֆրանսիայի ակումբային մրցաշարը. մասնակից 350 մարզիկներից 8-ը ներկայացնում էին Հայաստանը և թիմի բոլոր մասնակիցներն էլ իրենց քաշային կարգում զբաղեցրել են առաջին տեղերը: Ֆրանսիայի ակումբային մրցաշարում Հայաստանը զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը:

Արցախի մարզիկները փայլուն ելույթ են ունեցել նաև հաջորդ օրը Բելգիայում կայացած միջազգային խմբային մրցաշարում: Մրցաշարին մասնակցում էին Բելգիայի (երկու թիմ),  Ֆրանսիայի և Հայաստանի թիմերը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը:

*

*