Արազ Օզբիլիսը նոր ակումբ է տեղափոխվել

Փետրվարի 7-ին առաջին մարզումը կանցկացնի թիմում
ozbilis

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը նոր ակումբ ունի:

Արազ Օզբիլիսը վարձավճարով հանդես կգա Մոլդովայի 17-ակի չեմպիոն «Շերիֆ»-ի կազմում: Հայ կիսապաշտպանն արդեն հասցրել է ծանոթանալ ակումբի մարզիչների և ֆուտբոլիստների հետ, իսկ փետրվարի 7-ին առաջին մարզումը կանցկացնի թիմում:

«Շերիֆ»-ը ֆուտբոլի Մոլդովայի առաջնության առաջատարն է: Ակումբը 18 տուրերից հետո 45 միավորով առաջին տեղում է:

*

*