«Արարատ-Արմենիա»-ին Բագրատաշենի մաքսատանը դիմավորել են աղ ու հացով

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած երևանյան ակումբը վերադարձավ հայրենիք
ararat-armenia

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում վրացական «Սաբուրթալո»-ի դեմ տարած հրաշալի հաղթանակից հետո, երբ ֆուտբոլիստները և մարզչական շտաբը վերադարձել են տուն, Հայաստանի սահմանին՝ Բագրատաշենի մաքսակետում,  նրանց մեծ ոգևորությամբ են դիմավորել սահմանապահները:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում, հյուրընկալվելով վրացական «Սաբուրթալո»-ին, հաղթեց 2։0 հաշվով (առաջին խաղում «ԱրարատԱրմենիա»-ին պարտվել էր 1:2 հաշվով) և դուրս եկավ փլեյօֆֆ:

 

Լրահոս

Բոլոր նորությունները