Արամ Գաբրիելյանովը՝  Մոսկվայի «Արարատ» ակումբի փաստացի սեփականատեր

Մոսկվայի «Արարատի» փակվելու լուրը «կատակ էր»
ararat-moskva

«Lifenews» մեդիահոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը դարձել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի փաստացի սեփականատերը: Այս մասին հաղորդում է РБК-ն:

«Արարատ» ՖԱ ընկերության սեփականատեր (նույնանուն ֆուտբոլային ակումբի իրավաբանական ներկայացուցիչ) Վալերի Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ թիմի նոր սեփականատեր կլինի Իգոր Կորոտկովը, ով Արամ Գաբրիելյանովի ներկայացուցիչն է:

Ի դեպ, ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ օգոստոսի 30-ին Հովհաննիսյանը մեկնել է Վրաստան։ Մոսկվայից նրա հեռանալուց հետո ակումբի հաշվեհամարից 20 մլն ռուբլի էր պակասել։  Վալերի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ չի վերադառնա, քանի որ վախենում է իր կյանքի համար։ Դրան հաջորդել էր ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ սեպտեմբերի 8-ից ակումբը կդադարեցնի գործունեությունը։ Նրա այդ խոսքերը հետագայում կատակ համարվեցին։

«Կորոտկովն ամբողջ կյանքում ինձ հետ է աշխատել: Նա մեր բազմաթիվ բաժանմունքների գլխավոր տնօրենն է եղել: Նրա աշխատանքը «Արարատ»-ում առավելապես կազմակերպչական բնույթ կկրի. քանի որ նա ֆուտբոլային մասնագետ չէ»,- РБК-ի փոխանցմամբ՝ ասել է Արամ Գաբրիելյանովը:

Նորաստեղծ «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային երրորդ դիվիզիոնում։

Մոսկովյան թիմը մրցաշրջանի մեկնարկից ի վեր ոչ մի միավոր չի կորցրել և 8-րդ փուլից հետո միանձնյա առաջատար է:

Պատրաստեց՝

Հրաչուհի Ալմաստյանը

*

*