Ավարտվեցին առաջին հանրապետական ուսանողական մարզական խաղերը

Հաղթողի կոչմանն արժանացավ...
usanoxakan-xaxer2

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացած բասկետբոլի մրցումների եզրափակիչ խաղով ավարտվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող առաջին հանրապետական ուսանողական մարզական խաղերը:

Խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի եզրափակիչ խաղում հաղթեցին  Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի տղաների և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աղջիկների թիմերը:

Ընդհանուր միավորների հաշվարկով հանրապետական ուսանողական խաղերում հաղթողի կոչմանն արժանացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը (545 միավոր), երկրորդ տեղը զբաղեցրեց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը (425 միավոր), իսկ երրորդ տեղը՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվանպետական համալսարանի թիմը (360 միավոր):

Մրցանակակիր թիմերն արժանացան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գավաթներին, շնորհակալագրերին և հավաստագրերին:

Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով մասնակիցները մրցել են բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս, հրաձգություն և ատլետիկական բազմամարտ մարզաձևերում:

*

*