Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Աշխարհի առաջնությունը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը:
Anush-Grigoryan

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը:

ՀԲՖ-ի հաղորդմամբ, Հայաստանը ներկայացնող` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Տատյանա Կոբուին և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:

Այսօր ռինգ դուրս կգա նաև 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը, որի մրցակիցը նույնպես Ուկրաինայի ներկայացուցիչ է:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

 

*

*