Ֆուտբոլի ԱԱ-2018․ Խորվաթիան հաղթեց Անգլիային եւ դուրս եկավ եզրափակիչ

Ավելացված րոպեին Խորվաթիան խփեց իր 2-րդ գնդակը եւ դուրս եկավ եզրափակիչ։
xorvatia-anglia-futbol222 (1)

Աշխարհի 2018 թվականի առաջնությունում այսօր հայտնի դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը:

Երեւանի ժամանակով 22։00-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում հանդիպեցին Անգլիայի եւ Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականները։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Ավելացված րոպեին Մանջուկիչը խփեց 2-րդ գնդակը եւ Խորվաթիային դուրս բերեց եզրափակիչ։

Խորվաթիան հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ, խաղը  կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

 

*

*