Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը
footboal-gndak

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը, որը գլխավորում է կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։

2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում 31-ամյա ֆուտբոլիստի եկամուտները կազմել են 127 միլիոն դոլար։ 

Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 109 միլիոն դոլար։ Եռյակը եզրափակում է բրազիլացի Նեյմարը։ ՊՍԺ-ի հարձակվողի տարեկան եկամուտը կազմում է 105 միլիոն դոլար։ 

4․ Սաուլ Ալվարես (բռնցքամարտ) — 94 միլիոն

5․ Ռոջեր Ֆեդերեր (թենիս) — 93,4 միլիոն

6․ Ռասսել Ուիլսոն («Սիեթլ», ամերիկյան ֆուտբոլ) — 89,5 միլիոն

7․ Աարոն Ռոջերս («Գրին-Բեյ», ամերիկյան ֆուտբոլ) — 89,3 միլիոն

8․ Լեբրոն Ջեյմս («Լեյքերս», բասկետբոլ) — 89 միլիոն

9․ Ստեֆեն Կարրի («Գոլդեն Սթեյթ», բասկետբոլ) — 79,8 միլիոն

10․ Կևին Դյուրանտ («Գոլդեն Սթեյթ», բասկետբոլ) — 65,4 միլիոն

*

*