Ամալյա Շառոյանը Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել հեռացատկում

Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ և գերազանցել Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը՝ 6մ 70 սմ:
amalya-sharoyan

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշ է ձեռք բերել Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարում:

Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ և գերազանցել Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը՝ 6մ 70 սմ: Շառոյանը դարձել է նաև մրցաշարի հաղթող:

Տղաների պայքարում Լևոն Աղասյանը եռացատկում գրավեց առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չգերազանցեց Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը:

Աթլետները մինչև Հայաստանի առաջնությունը, որը կկայանա մայիսի 28-29-ը,  այլ հնարավորություններ կունենան` օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:

*

*