Ալեքսանյանը 6:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին եւ դուրս եկավ եզրափակիչ

Ռոման Ամոյանը էլ 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրի Ցումբալյուկին և դուրս եկավ եզրափակիչ:
artur-aleqsanyan-ymbshamart

Ռիգայում  ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի հունահռոմեական ոճի  98 քաշային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 6:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Ցենկ Իլդեմին:

Աշխարհի գործող չեմպիոնը ոսկե մեդալի համար կմրցի Օրխան Ուրիեև (Ադրբեջան) — Նիկիտա Մելնիկով (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:

Հունահռոմեական ոճի 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց  ուկրաինացի Դմիտրի  Ցումբալյուկին և դուրս եկավ եզրափակիչ: Ամոյանը ոսկե մեդալի համար  կպայքարի ռուս ըմբիշ Մագիան Սեմենովի հետ:

*

*