Եվրոպայի առաջնությունում Ամոյանն ու Ալեքսանյանը հռչակվեցին փոխչեմպիոններ

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի մեր երկու ըմբիշները...
artur-amoyan
Լուսանկարը՝ erit.am-ի

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի մեր երկու ըմբիշները, որոնք դուրս էին եկել եզրափակիչ, ցավոք, պարտություն կրեցին եւ հռչակվեցին փոխչեմպիոններ։

59 կգ քաշային Ռոման Ամոյանը ոսկե մեդալի համար պայքարում 0:8 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մինգիյան Սիմյոնովին։

Իսկ 98 քաշային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 0:4 հաշվով պարտություն կրեց ռուս ըմբիշ Մագիան Սեմենովի հետ պայքարում։

*

*