«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում է

Հայկական թիմը պատմական արդյունք գրանցեց
alashkert (1)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Մակեդոնիայի չեմպիոն «Սուտյեսկա»-ին:

Այս խաղում իր նորամուտը տոնեց նաև Հայաստանի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով նոր է համալրել «Ալաշկերտ»-ի շարքերը: Ի վերջո դարպասի գրավում չարձանագրվեց և առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ»-ը պատմական արդյունք գրանցեց՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Այս թիմերի առաջին խաղում «Ալաշկերտ»-ը հաղթել էր 1:0 հաշվով:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտ»-ը կմրցի ռումինական «Կլուժ»-ի հետ: Թիմերի խաղերը նախատեսված են օգոստոսի 9-ին և 16-ին:

*

*