Մահացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։
aghasi-aghasyan

Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։

«Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։

Դու միշտ մեր հետ ես, չեմպիո′ն»,-գրել է նա։

*

*