Ադրբեջանը կրկին մարզական հարթակը օգտագործել է քաղաքական հայտարարության համար

Այս տարի ֆուտբոլի չեմպիոնների լիգային առաջին անգամ մասնակցում է նաեւ Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբը:
gharabagh-futbol

Երեկ երեկոյան մեկնարկեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խմբային փուլը, որին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաեւ Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբը: Նման անվանմամբ թիմի կայացման եւ հաջողության գործում բնականաբար մեծ է մեր այսպես կոչված հարեւան իշխանության ավանդը, նրանք հերթական անգամ սպորտը օգտագործում են հակահայկական քարոզչության համար:

Լոնդոնի «Չելսի»-ից 6 անպատասխան գնդակ ընդունելուց հետո «Ղարաբաղի» գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը հանդիպման ընթացքին անդրադառնալուց զատ մարզական հարթակը օգտագործել է քաղաքական հայտարարություն անելու համար:

Մասնավորապես՝ նա խոսել է թիմի անվանման պատմության մասին, նշելով, որ Ղարաբաղը իրենց ցավոտ տեղն է եւ «որն այժմ հայ դաշնակցականների ձեռքում է»:

Հեղինակ՝

Ռազմիկ Հովհաննիսյան

*

*