ՀՖՖ գործկոմը հաստատեց․ Աբրահամ Խաշմանյանը կմնա իր պաշտոնին

Լրագրողների հետ զրույցում հայտնել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը
abraham-khashmanyan

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կմնա իր պաշտոնում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով նշանակման վերաբերյալ գործկոմի «Իմ քայլ»-ական անդամների քննադատություններին:

Հիշեցնենք, որ երեկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է, «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել էր այս նշանակմանը: Նա անընդունելի էր համարել ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի նման վարքագիծը եւ նշել, որ այն պետք է համապատասխան վերաբերմունքի արժանացնեն ե′ւ գործկոմը, ե′ւ ֆուտբոլային ընդհանուր հանրույթը:

Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն էլ, ով Ֆուտբոլի ֆեդերացիայի Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահն է, նշել էր, որ ֆեդերացիայի նախագահը նման իրավունք չունի, այդ իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին:

Անդրադառնալով այս քննադատություններին՝ Վանեցյանն ասել է, որ բարձրացված աղմուկը ի սկզբանե եղել է տեխնիկական սխալի պատճառով:

*

*