Մեդալների հաշվարկով մեր հավաքականը աշխարհում երկրորդն է

Հայ ծանրորդներն այս առաջնությանը նվաճել են 12 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե, 4 բրոնզե
canramart,-2019,

Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն աննախադեպ է: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ մեր հանրապետությունը տալիս է միանգամից երկու աշխարհի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Թաիլանդում աշխարհի չեմպիոններ դարձան 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանն ու 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Ընդ որում, Սիմոնը նաև գրանցեց աշխարհի ռեկորդ պոկում վարժությունում: Այսօր աշխարհի փոխչեմպիոն հռչակվեց գերծանրքաշային Գոռ Մինասյանը, իսկ Ռուբեն Ալեքսանյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք նաև, որ մեկական փոքր բրոնզե մեդալ էին նվաճել Անդրանիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը: Ընդհանուր առմամբ, հայ ծանրորդներնայս առաջնությանը նվաճել են 12 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե, 4 բրոնզե: Մեդալների հաշվարկով մեր հավաքականը աշխարհում երկրորդն է: Առաջնությունը անցկացվել է տղամարդկանց 10 քաշային կարգերում:

5 քաշային կարգում աշխարհի չեմպիոն են դարձել չինացի մարզիկները, 2 քաշային կարգում հայ ծանրորդները և մեկական աշխարհի չեմպիոն են տվել Հյուսիսային Կորեան, Վրաստանը և Բելառուսը:

*

*