Աննա Սարգսյանը շախմատի Եվրոպայի առաջնությունում անհատական ոսկե մեդալ է նվաճել

Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա
anna-sargsyan

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում անհատական ոսկե մեդալ է նվաճել:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Բաթումիում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց լավագույն արդյունքը. շախմատիստուհին 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ անհատական ոսկե մեդալի:

Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:

Մոտակա ՖԻԴԵ-ի կոնգրեսում նրան կշնորհվի կանանց գրոսմայստերի կոչում:

*

*