Շվեյցարիայում կբացվի ՖԻՖԱ-ի առաջին թանգարանը

Թանգարանում մշտական ցուցադրության կդրվեն կանանց եւ տղամարդկանց աշխարհի գավաթները, որոնք մինչ այս պահվում էին բանկային պահոցներում...
fifa

Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքում պաշտոնապես բացվել է ՖԻՖԱ-ի նոր թանգարանի ցուցասրահը:

Պաշտոնական արարողության հյուրերի շարքում են եղել Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակված Կաֆուն եւ գերմանուհի Ռենատ Լինգորը, որն իր հավաքականի կազմում 2 անգամ նվաճել է կանանց աշխարհի գավաթը:

Թանգարանում մշտական ցուցադրության կդրվեն կանանց եւ տղամարդկանց աշխարհի գավաթները, որոնք մինչ այս պահվում էին բանկային պահոցներում եւ ցուցադրվում էին միայն աշխարհի առաջնությունների ժամանակ:

Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ավելի քան 1000 ցուցանմուշների, 1480 լուսանկարների եւ 500 տեսանյութերի, որոնք բոլորը ներկայացնում են ֆուտբոլի պատմությունը:

«Ինձ կհասկանան միայն այն մարդիկ, որոնք երբեւիցէ գավաթը պահել են գլխավերեւում: Դա աներեւակայելի զգացում է: Այսօր ես այն կրկին վերապրեցի»,- ասել է Կոֆուն:
Թանգարանի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 28-ին:

*

*