«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնումներն ու ժամանումներն ուշանում են

Վերջինս նշեց, որ ուշացումների պատճառը եղանակային վատ պայմաններն են։
inqnatir-trichq

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնումներն ու ժամանումներն ուշանում են: yerkirmedia.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ ուշացումների պատճառը եղանակային վատ պայմաններն են։

«Զվարթնոց» օդանավակայանի կայքի տվյալներով՝ ուշացումով կիրականացվեն Երևանից դեպի Դուբայ, Մոսկվա, Դոհա, Կիև, Թբիլիսի, Վորոնեժ, Եկատերինբուրգ թռիչքները:

Ուշացում է հայտարարվել նաև Դուբայից, Մոսկվայից, Դոհայից, Կիևից, Թբիլիսիից, Եկատերինբուրգից  դեպի Երևան ժամանող թռիչքների համար:

 

*

*