«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 4000 ԱՄՆ դոլար գումարով պայուսակ

Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին
dolar

«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հայտնաբերվել է գումարով պայուսակ:

«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ:

*

*