ԶՈւ-երին սնունդը մատակարարում են 1 անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով․ Արծրուն Հովհաննիսյան

«Մնացած թվերը, որ շրջանառվում են չեն համապատասխանում իրականությանը»
arcrun-hovhannisyan

Զինված ուժերին սնունդ մատակարարող ընկերություններն իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Եթե տվյալ զորամասի ճաշարանն իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա դրան գումարվում է ևս 600 դրամ։

Մնացած թվերը, որ շրջանառվում են չեն համապատասխանում իրականությանը։ Ոմանք կամ չիմանալով են դա անում կամ միտումնավոր, ինչը անթույլատրելի է»,-նշել է նա։

*

*