ԶՈՒ որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ, ապա կվերադառնա Երեւան

Սկսվում են Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների փորձերը։
zinvorakan-bernatarner2

Այսօր սկսվում են Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների փորձերը, որոնք տեղի կունենան Սարդարապատ հուշահամալիրում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ, իսկ ցերեկը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր։

Հիշեցնենք, որ երեկ Արծրուն Հովհաննիսյանը երեկ եւս գրառում էր կատարել՝  նշելով. «Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ, դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»:

*

*