ՀՀ զինված ուժերում ձեռք կբերվի որակյալ բազմակի օգտագործման ներքնազգեստ — Երկիր Մեդիա

ՀՀ զինված ուժերում ձեռք կբերվի որակյալ բազմակի օգտագործման ներքնազգեստ

Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից
banak nerqnazgest zinvor

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում  շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար:

*

*