ԶՈՒ-ում անցում կկատարեն ամբողջությամբ կաշվե կիսաճտքավոր կոշիկների

Կոստյումն այժմ անջրաթափանց է եւ քամուց պաշտպանող գործվաքով է, ինչպես նաեւ սինտիպոնե գործվածքից է:
zu kashve koshik

2017թ.-ին Զինված ուժերում անցում կկատարեն նոր կիսաճտքավոր կոշիկների, որոնք, ի տարբերություն, այսօրվանների՝ ամբողջությամբ կաշվե կլինեն: Այս մասին լրագրողներին ասել է Զինված Ուժերի մատակարարման թիկունքի բազայի հրամանատարի տեղակալ, մայոր Զոհրաբ Սարգսյանը: Պաշտոնյաները ներկայացրել են ինչպես ցուրտ եղանակային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին տրվող լրացուցիչ հանդերձանքը, այնպես էլ սննդային պահեստները:

«Նախկինում ձմեռային դաշտային կոստյումի օձիքը կարված է եղել ներդիրին, հիմա օձիքները կարող ենք առանձնացնել՝ անհրաժեշտության դեպքում ելնելով եղանային պայմաններից: Եվ եւս մեկ կարեւոր փաստ՝ կոստյումն այժմ անջրաթափանց է եւ քամուց պաշտպանող գործվաքով է, ինչպես նաեւ սինտիպոնե գործվածքից է»,- ասել է ՀՀ ԶՈւ մատակարարման թիկունքի բազայի հրամանատարի տեղակալ, մայոր Զոհրաբ Սարգսյանը

Բանակային հանդերձանքի, սննդի թեմաներին Դիտակետում-ի մեր թիմն ավելի մանրամասն կանդրադառնա հունվարի 28-ի եթերի ժամանակ, ժամը 21:20, Կիրակնամուտի թողարկումից անմիջապես հետո:

 

*

*