Նշվել է ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորման 25-րդ տարեդարձը

Մի խումբ հրետանավորներ արժանացել են գերատեսչական մեդալների:
zu

Հայաստանի Զինված ուժերի հրետանային ուսումնական ստորաբաժանումներից մեկում հոկտեմբերի 21-ին հանդիսավորությամբ նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորման 25-րդ տարեդարձը:

Զորատեսակի տարեդարձի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով մի խումբ հրետանավորներ արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել կրակային հզոր զորատեսակի՝ հրետանու դերը բանակի մարտունակության ապահովման գործում և հատուկ ընդգծել հրետանավորների դերակատարումը ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին արժանի հակահարված հասցնելու գործում:

Հանդիսավոր միջոցառման մասնակիցները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների` հրետանային զորքերի համար արտադրվող որոշ արտադրատեսակներին և հետևել հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներին:

*

*