Ամփոփվել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները

Բարձր են գնահատել հնգօրյա հավաքին ներգրավված անձնակազմի կարողությունները։
handipum (11)

Մարտի 23-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի արդյունքները:

Ամփոփիչ նիստին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բարձր են գնահատել հնգօրյա հավաքին ներգրավված անձնակազմի կարողությունները մարտական գործողությունների պլանավորման, առաջադրված ուսումնական մարտական խնդիրների լուծման և որոշումների ընդունման առումով։

Ամփոփման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև զինված ուժերի ակտիվ պահեստազորի ինստիտուտի ձևավորման աշխատանքներին և առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, հանձնարարականներ տվել «Շանթ-2018» զորավարժության կազմակերպման ու անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

*

*