ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը լավագույնն է ճանաչվել «Բանակային միջազգային խաղերում»

Ռուսաստանում տեղի է ունեցել «Բանակային միջազգային խաղերի» փակման արարողությունը, որն ուղեկցվել է լավագույն անձնակազմերի և զինծառայողների պարգևատրմամբ:
hetaxuyzner

Օգոստոսի 13-ին Ռուսաստանում տեղի է ունեցել «Բանակային միջազգային խաղերի» փակման արարողությունը, որն ուղեկցվել է լավագույն անձնակազմերի և զինծառայողների պարգևատրմամբ: Խաղերի շրջանակներում լավագույն հետախույզ ճանաչվել է ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը:  Այս մասին հայտնում է razm.info-ն՝ հղում կատարելով ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մյուս երկրները ներկայացնող զինծառայողները հիմնականում խրախուսական պարգևներ են ստացել՝ «Հաղթանակի կամքի համար», «Հաղթանակի և գթասրտության համար» և այլն:

Հայ հետախույզները մասնակցում էին խաղերի շրջանակներում անցկացվող «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին: Մրցույթի ավարտին ՌԴ պաշտպանության նախարարությունը սխալմամբ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ հավաքականը 3-րդ հորիզոնականում է, սակայն վերջնական արդյունքերով հաստատվեց, որ հայ հետախույզները 4-րդն են:

Խաղերի շրջանակներում օգոստոսի 13-ին անցկավել է նաև տանկային բիաթլոնի եզրափակիչը, որտեղ հաղթող է խանաչվել Ռուսաստանի հավաքականը: Երկրորդ և երրրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Չինաստանի և Ղազախստանի հավաքականները: Լավագույն քառյակը եզրափակել է Բելառուսի հավաքականը:

ՀՀ ԶՈւ տանկիստները հաջողությամբ հաղթահարել էին առաջին փուլի արգելքը և անցել կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ 12 հավաքականների թվում զբաղեցրել են 9-րդ հորիզոնականը և դուրս մնացել եզրափակչից:

*

*