Զորավարժության արդյունքները գոհացնում են․ Ավթանդիլյան

Լայնամասշտաբ զորավարժություններին պահեստազորի մասնակցության շատ բարձր ցուցանիշ է գրանցվել:
armen-avtandilyan

Լայնամասշտաբ զորավարժություններին պահեստազորի մասնակցության շատ բարձր ցուցանիշ է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանրապետության գլխավոր զինկոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը՝ տեղեկացնելով, որ հայտարարված զորահավաքին չնչին թվով զինապարտներ չեն ներկայացել:

Ավթանդիլյանը նշել է, որ զինված ուժերի ստորաբաժանումների, պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործակցությունը եղել է շատ բարձր մակարդակի վրա:

Գլխավոր զինկոմիսարի պաշտոնակատարը վստահեցրել է՝ պետության բոլոր օղակները պատրաստ են իրավիճակի ցանկացած զարգացման, դրանում համոզվել են նաեւ զորավարժության ընթացիկ արդյունքով:

Պատրաստեց՝

Հայկ Սահակյանը

*

*